Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Monday, June 8, 2015

Վարժարանի պատշգամբն էլ դարձավ ծաղկանոց

Վերջապես «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը հասավ-հասցրինք Ավագ դպրոց վարժարան: Հենց այսօր արագ սկսեցինք մեր աշխատանքները. սկզբում խոսեցինք ընկեր Թամարի հետ՝ հասկանալու, թե ինչ գունային լուծումներ կարելի է տալ:Ապա «ուղևորվեցինք» Արհեստների ավագ դպրոց՝ տիկին Շողիկի մոտ: Խորհրդակցելով նրա հետ, որոշեցինք, թե որ բույսերն են ավելի հարմար դրսում, այն էլ՝ պատշգամբում աճեցնելու համար:

Ընտրեցինք համապատասխան ծաղիկները և բերեցինք Վարժարան: Որոշ ներկարարական աշխատանքներից հետո թաղարների մեջ տնկեցինք բույսերը, և թաղարները դրեցինք պատշգամբագոգին:
Աշխատանքները, բնականաբար, շարունակելի են: Վաղը և մոտակա մյուս օրերին ծրագրում ենք արդեն գունային լուծումներ տալ, կենդանացնել պատերը:










0 comments:

Post a Comment