Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, May 29, 2014

Այս տարի ես կարողանում եմ...

«Ես կարողանում եմ»
Կարողություն
Աշխատանք
Մայրենի խոսքի մշակույթ
Կարողանում եմ գրավոր շարարդրել մտքերս
Կարողանում եմ կատարել վերլուծություններ, գրել էսսեներ:
Կարող եմ լուսաբանել որևէ դեպք, տոնակատարություն…
Ես կարող եմ վերլուծել դիտածս կարճամետրաժ ֆիլմերը:
Կարող եմ թարգմանել հոդվածներ, առակներ անգլերենից, վրացերենից, ռուսերենից:
Գրականություն(թվարկել կարդացած ստեղծագործությունները )
Կարող եմ վերլուծել կադրացածս գրքերը
(Այս տարվա կարդացածս գործերը.
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
Շիրվանզադե «Նամուսը», «Քաոսը», «Պատվի համար», «Արտիստը»
Ուիլյամ Գոլդինգ «Ճանճերի տերը»
Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկանները»
Ջորջ Օրվել «Անասնաֆերմա»
Ալբեր Քամյու «Օտարը»
Ալեքսանդր Դյումա «Կոմս Մոնթե Քրիստո» 2 հատորներ)
Նաև որոշ աշխատանքներ Օմար Խայամից, Ավետիք Իսահակյանից, Զահրատից, Լևոն Զավեն Սյուրմելյանից, Մուշեղ Իշխանից, Եղիշե Չարենցից, Հովհաննես Թումանյանից, Մկրտիչ Հաճյանից, Գալուստ Խանենցից, Գուրգեն Մահարուց:

Անգլերեն
Այս տարի ես կարողանում եմ էլ ավելի լավ խոսել անգլերեն:

Ունեմ բավականաչափ բառապաշար և լեզվի իմացություն, որպեսզի կարողանամ չնախապեսպատրաստված տեքստերով խոսել ապագա մասնագիտության, նպատակների, մարկանց բնավորությունների, տնային տնտեսվարության և նույն հարցի նկատմամբ տարբեր կարծիքների մասին
Ունեմ բավականաչափ բառապաշար և խոսելու կարողություն, որպեսզի հաղորդակցվեմ օդանավակայանում, կայարանում, ռեստորանում, հյուրանոցում, գրադարանում, բժշկի մոտ, հանրախանութում և այլն
Կարողանում եմ հաղորդակցվել վիճահարույց գաղափարներ պարունակող թեմաների շուրջ. Օրինակ՝  երազանքների և նպատակների, շրջակա միջավայրի պաշտպանության, ինտերնետային կապի, ընթերցանության և հեռուստատեսության, ճանապարհորդության, համընդհանուր տաքացման և դրա հետևանքով առաջացող տարբեր աղետների մասին և այլն
Կարողանում եմ կարդալ b1 մակարդակի լեզվական դժվարություն ունեցող տեքստեր, ադապտացված գրականություն և հասկանալ բոլոր մանրամասնությունները
Destination b1
Charlotte Bronte-Jane Eyre
Կարողանում եմ գրել նկարագրել մի որևէ անձի արտաքին տեսքը և բնավորության գծերը;
Կարողանում եմ նկարագրել բնակավայրը, բնակարանը և այն ամենը, ինչը տեսանելի է և կազմում է իմ բառապաշարը
Կարողանում եմ անցյալում կատարված մի որևէ իրադարձության մասին գրել գործողությունների հերթականությամբ.
Կարողանում եմ գրել գրավոր խոսքի նախաբանը, զարգացնել տարբեր տեսակետներով և վերջում գրել եզրակացություն
2013-2014 ուս. տարում անգլերենի իմացությանս մակարդակը հասցրել եմ B1-B2-ի:
Ես կարողանում եմ ազատ շփվել օտարերկրյա ընկերներիս հետ:
2012 թվականին մասնակցել եմ Իզմիր քաղաքում գտնվող «Space camp» ճամբարին և 6 օր բացառապես խոսել անգլերեն, քանի որ շուրջբոլորս լեհեր, ռումինացիներ, իսրայելցիներ, ամերիկացիներ ու թուրքեր էին:

Ես կարողանում եմ դիտել անգլերեն ֆիլմեր և հասկանալ դրանք:
Extra english episode 1, 2, 3, 4, 5, 6
Մաթեմատիկա
Ես կարողանում եմ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում անել:
1+1=2, 2-1=1, 2*2=4, 6/2=3
Ես կարողանում եմ ֆունկցիաների որոշման տիրույթները գտնել:

Ես կարողանում եմ պրեզենտացիա պատրաստել և ներկայացնել բնական և իրական թվերի, ֆունկցիաների մասին:

Ես կարող եմ աշխատել GeoGebra ծրագրով
Ես կարող եմ լուծել խնդիրներ պրոգրեսիաների վերաբերյալ:

Պատմություն
Ես կարող եմ բանավիճել  ցանկացած թեմայով, որը կվերաբերվի Հայոց պատմության Հին քարի դարից մինչև Կիլիկյան թագավորության ժամանակահատվածին:
Իրադարձությունների համեմատում, նրանց միջև գոյություն ունեցող օրինաչափ կապի բացահայտում: Բացի այդ, պատմությւոնը սովորեցնում է ուսումնասիրելով անցյալը՝ հասկանալ ներկան, և կանխատեսել ապագան: Պատմություն առարկայի խնդիրներից է նաև սովորողի մոտ ինքնուրույն քննական հետազոտական մտքի զարգացում

էկոլոգիա
Ես կարող եմ թույլ չտալ մարդկանց, աղբ թափել գետնին:

Ես կարող եմ խնայել էներգիան
Ես կարող եմ տնկել ծառեր, թփեր, ծաղիկներ ու խնամել դրանք
Այս տարի թե՛ էկո-հայրենագիտական ակումբի շնորհիվ, թե՛ հանրակրթական էկոլոգիա առարկայի միջոցով սովորել եմ բազմաթիվ նոր բաներ առհասարակ բնության ու դրա պահպանման մասին: Կարող եմ բանավիճել որևէ էկոխնդրի վերաբերյալ, կարող եմ առաջարկել դրան լուծումներ ու ոչ միայն առաջարկել: Ես կարող եմ տարբերել ԳՄՕ պարունակող սնունդը չպարունակողից: 
Արվեստ
Արվեստից ես միայն կարող եմ խոսել որոշ արվեստագետների ու նրանց գործերի մասին:



Ակումբ (Էկո-հայրենագիտական)
Ես կարող եմ թույլ չտալ մարդկանց, աղբ թափել գետնին:

Ես կարող եմ խնայել էներգիան

Ես կարող եմ տնկել ծառեր, թփեր, ծաղիկներ ու խնամել դրանք

Այս տարի թե՛ էկո-հայրենագիտական ակումբի շնորհիվ, թե՛ հանրակրթական էկոլոգիա առարկայի միջոցով սովորել եմ բազմաթիվ նոր բաներ առհասարակ բնության ու դրա պահպանման մասին:

Ընտրությամբ դասընթացներ
Անգլերեն
Նույնը, ինչ սովորական Անգլերենը
Խորացված պատմություն
Դասընթացի ժամանակ շեշտադրում է արվում հայոց պատմության այն կարևոր թեմաների վրա, որոնց ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է տալիս հասկանալ մարդկության պատմության միասնականությունը, անհատի, հասարակության և պետւթյան դերը մարդկության զարգացման օրինաչափ գործընթացում: Բացի դրանից, մենք սովորում ենք ինչպես զարգացնել հիշողությունը՝ ինֆորմացիան համակարգելով ու դասավորելով իր ճիշտ տեղերում, ինչպես պատմության այս կամ այն թեման դարձնել անհատական, հետազոտական աշխատանքի նյութ, ձևավորել սեփական կարծիքն ու տեսակետը այս կամ այն թեմայի վերաբերյալ: Պատմությունը նաև ընդարձակում է մտահորիզոնը, սովորեցնում է տեսնելո ւ բացահայտել այն, ինչը փակված էր անցյալի շղարշով:


Վրացերեն
Ես կարող եմ խոսել Վրաստանում գտնվող ընկերներիս հետ վրացերեն լեզվով:

Ես կարող եմ կարդալ վրացերեն:
Ես արդեն կարող եմ կարդալ 3-րդ դասարանի համար նախատեսված վրացերենի դասագիրքը:



0 comments:

Post a Comment