Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, January 30, 2014

Համագործակցության առաջարկ. Led computers

Ձեզ գրում է Նարեկ Սահակյանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Սիրով տեղեկացնում ենք, որ այս տարի արդեն 6-րդ անգամ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կազմակերպում է Հանրակրթական Դիջիթեք 6-րդ բաց, միջազգային ստուգատեսը: Նպսատակը՝ հանրակրթության մեջ թվային մ իջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ամփոփում, խրախուսում, տարածում: Հովանավորների և գործընկերների կարիք ունենք և այդ իսկ պատճառով դիմում ենք Ձեզ: Առաջարկում ենք դառնալ ստուգատեսի գործընկերն ու հովանավորը, սահմանել մրցանակներ տարբեր անվանակարգերում, դառնալ Գնահատման հանձնաժողովի անդամ: Ստուգատեսի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք Դիջիթեքի կայք՝ http://digitech.mskh.am/ Ստուգատեսն ունի 20 անվանակարգ: Մասնակից կարող են դառնալ սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ կրթահամալիրից, այլ կրթական հաստատություններից, Հայաստանից, Արցախից, այլ երկրներից:
Սպասում ենք Ձեր պատասխանին:


Հարգելի Նարեկ, կցանկանայինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1. Քանի՞ անվանակարգում պետք է մրցանակ հանձնվի և քանիսում մրցանակ հանձնելու դեպքում ընկերությունը կարող է դառնալ գործընկեր:
2. Մրցանակ հանձնելուց բացի, ի՞նչ այլ պարտավորություններ կան:
3. Լուսաբանվելու՞ է արդյոք միջոցառումը: Եթե այո, ապա ինչ գովազդակիրներ են ընտրված դրա համար, և արդյո՞ք գովազդային նյութերում նշվելու են գործընկերները:
Շնորհակալություն
Led computers աշխատակից

1.       Հանրակրթական Դիջիթեք ստուգատեսն ունի 20 անվանակարգ: Կարող եք մրցանակ սահմանել Ձեր իսկ ցանկացած այն անվանակարգում կամ անվանակարգերում: Սահմանելով թեկուզ մեկ մրցանակ, դուք արդեն կդառնաք մեր գործընկերը: Կարող եք նաև լինել գլխավոր հովանավորը: Եթե նման ցանկություն ունեք, ապա տեղեկացրեք, ես ստուգատեսի տնօրենի հետ կխոսեմ:
2.       Բնականաբար, ձեր սահմանած մրցանակը կարող եք հանձնել Ձեր ցանկացած մասնակցին, կամ մասնակիցներին: Եթե ցանկանում եք, կարող եք ներկայացուցիչներ ունենալ գնահատման հանձնաժողովի կազմում:
3.       Իհարկե լուսաբանվում է Դիջիթեքը: Անցած տարվա Դիջիթեքը, այսինքն՝ Դիջիթեք 2013-ը լուսաբանվել է բազմաթիվ հեռուստաընկերությունների, լրատվականների կողմից: Եթե ցանկանում եք, կարող եմ գտնել անցած տարվա Դիջիթեքի լուսաբանման տեսանյութերը: Մրցանակների հանձնման օրը դուք կամ Ձեր խանութ-սարհի ներկայացուցիչը կարող եք գալ և անձամբ հանձնել մրցանակը: Բնականաբար, հովանավորների, գործընկերների անունները բարձրաձայնվելու են: Եթե լինեք գլխավոր հովանավորը, ապա Ձեր խանութ-սրահի մասին, որպես գլխավոր հովանավոր կշեշտվի Դիջիթեքին վերաբերվող բոլոր հայտարարություններում և այլն: Եթե էլի հարցեր ունեք, տվեք, սիրով կպատասխանեմ: Շնորհակալություն արձագանքի համար
Նարեկ Սահակյան


Բարև Ձեզ,
Հարգելի Նարեկ, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ և պարզ լինի, ինչպես նաև ժամանակի կորուստը հասցվի նվազագույնի՝ խնդրում ենք ստուգատեսի պատասխանատուին/տնօրենին փոխանցեք 055 526414 հեռախոսահամարը, որպեսզի կապվեն մեր մարքեթինգի բաժնի աշխատակցի հետ և քննարկեն մանրամասները:
Շնորհակալություն

Led computers աշխատակից

0 comments:

Post a Comment