Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Thursday, January 30, 2014

Արաքս հրատարակչությունը՝ Դիջիթեքի հովանավոր

Բարև ՁեզՁեզ գրում է Նարեկ Սահակյանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրիցՍիրով տեղեկացնում ենք, որ այս տարիարդեն 6-րդ անգամ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կազմակերպում է ՀանրակրթականԴիջիթեք 6-րդ բաց, միջազգային ստուգատեսըՆպսատակը՝ հանրակրթության մեջ թվային միջոցներիտեղեկատվականտեխնոլոգիաների կիրառմանմոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ամփոփումխրախուսումտարածում: Հովանավորների և գործընկերների կարիք ունենք և այդ իսկ պատճառով դիմում ենք Ձեզ: Առաջարկում ենք դառնալ ստուգատեսի գործընկերն ու հովանավորը, սահմանել մրցանակներ տարբեր անվանակարգերում, դառնալ Գնահատման հանձնաժողովի անդամ: Ստուգատեսի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք Դիջիթեքի կայք՝ http://digitech.mskh.am/
Ստուգատեսն ունի 20 անվանակարգ: Մասնակից կարող են դառնալ սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ կրթահամալիրից, այլ կրթական հաստատություններից, Հայաստանից, Արցախից, այլ երկրներից:
 
Սպասում ենք Ձեր պատասխանին:

Հարգանքներով՝ Նարեկ Սահակյան

Հարգելի Նարեկ, 

Ողջունում ենք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությունը: Խնդրում ենք տեղեկացնել ստուգատեսի անցկացման օրը: 


Լավագույն մաղթանքներով՝

Հովսեփ Խուրշուդյան

Արաքս հրատարակչության տնօրեն

091520784

Ստուգատեսի հայտերի ընդունման մեկնարկը արդեն տրված է, մասնակցող աշխատանքները կարող եք տեսնել կայքի «Մասնակիցներ» բաժնում: Դիջիթեքի պաշտոնական բացումը փետրվարի 3-ին է, գնահտաման հանձնաժողովը պետք է փետրվարի 4-ից 6-ը ավարտի աշխատանքների գնահատումը: Փետրվարի 7-ին կկայանա ստուգատեսի փակումը, ամփոփումն ու մրցանակների հանձնումը: Ավելին այստեղ՝ http://digitech.mskh.am/hy/node/1071
Հարցերի դեպքում գրեք, սիրով կպատասխանենք:

Նարեկ Սահակյան

«Արաքս հրատարակչությունը» պատրաստ է տրամադրել միջոցառմանը իր հրատարակած «Հայաստանի բուհերը» եւ «Հայաստանի քոլեջները» 2013-2014թթ. տեղեկատուներից. յուրաքանչյուրից 100 օրինակ: Ի դեպ, քոլեջների տեղեկատույում ընդգրկված է նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Ընդ որում, որեւէ հավակնութուն չունենք, որ հրատարակչության անունը որեւէ կերպ կնշվի: Կարող եք օգտագործել այդ խմբաքանակը որպես մրցանակային, կամ մասնակիցներին խրախուսմանն ուղղված ֆոնդ: Եթե այդքանը շատ է կամ քիչ՝ տեղեկացրեք կքննարկենք տարբերակները:

Փոխանցեք, խնդրեմ հարգանքներիս հավաստիքը պարոն Բլեյանին:


Հովսեփ Խուրշուդյան,

Արաքս հրատարակչության տնօրեն

091520784

0 comments:

Post a Comment